ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տոնական համերգին կհնչեն գերմանացի դասականների գործերը

Տոնական համերգին կհնչեն գերմանացի դասականների գործերը
24.12.2019 | 13:34

Դասական երաժշտության հանրայանցման շրջանակներում դաշնակահար Դավիթ Բախշիյանը և սոպրանո Մարիամ Մկրտչյանը դեկտեմբերի 25-ին ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում հանդես կգան «Ավստրո-գերմանական երաժշտության երեկո» տոնական համերգով, որը նվիրված է Ծննդյան տոներին:


«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ հովանու ներքո կազմակերպվող միջոցառմանը կհնչեն Յ. Հայդնի, Ֆ. Շուբերտի, Ռ. Շումանի, Ռ. Վագների, Յ. Բրամսի, Վ. Մոցարտի, Ռ. Շտրաուսի ստեղծագորությունները: Համերգին հրավիրված է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը:


«Համերգը կոչված է կրկին անգամ հանրայնացնել դասական երաժշտական ժառանգությունը և ամրապնդել սերը նրա նկատմամբ: Ըստ այդմ՝ այս անգամ նախապատվությունը տրվելու է գերմանա-ավստրիական երաժշտական դպրոցի հայտնի ստեղծագործողներին»,- ասաց հասարակական կազմակերպության փոխնախագահ, կատարող Դավիթ Բախշիյանը:
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009թ: Նրա առաքելությունը միտված է պահպանել, զարգացնել և հանրայնացնել հայկական մշակույթը, խորացնել արդյունավետ մշակութային համագործակցությունը: Կազմակերպության բոլոր նախագծերն ու միջոցառումներն իրականացվում են բացարձակապես բարեգործական նպատակներով: Միջոցառման մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ